Ինչո՞ւ պետք է Ադրբեջանում անցկացվի տիեզերական միջազգային համաժողովը. Գարեթ Ռեյզման
Այս տարի Ադրբեջանում է անցկացվելու տիեզերագնացության միջազգային համաժողովը, ինչն առաջացրել է ամերիկացի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանի վրդովմունքը:
«Ինչո՞ւ է տիեզերագնացության միջազգային համաժողովն (IAC) անցկացվում Ադրբեջանում՝ երկիր, որը ռազմական ագրեսիա է գործադրել իր հարևան Հայաստանի դեմ։ Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից է՝ Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներով: Ես չեմ գնալու, իսկ եթե դուք գնալու եք, խնդրում եմ՝ վերանայեք ձեր որոշումը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռեյզմանը: