Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում մեծ ուշադրություն կդարձնի hատուկ ռազմական գործողության թեմային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր առաջիկա ուղերձում առանձնահատուկ ուշադրություն կդարձնի hատուկ ռազմական գործողության հետ կապված թեմաներին, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Մոսկվայի «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։
«Մեր ամբողջ կյանքն այժմ պտտվում է hատուկ ռազմական գործողության հետ կապված թեմայի շուրջ: Եվ հատուկ ռազմական գործողությունն այս կամ այն կերպ ազդում է մեր ամբողջ կյանքի վրա, ազդում է մայրցամաքի կյանքի վրա: Հետևաբար, իհարկե, պետք է սպասել, որ նախագահը
մեծ ուշադրություն կդարձնի դրան»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա հայտարարել է, որ խորհրդարանին ուղղված ուղերձը «միշտ հնչեղ նորություն է», այն «պետության ղեկավարի մասով տարվա ընթացքում միշտ կարևոր իրադարձություններից է»։
«Իհարկե, մեր զարգացման, մեր կյանքի պատասխանատու և շատ դժվար փուլում բոլորը սպասում են ուղերձին՝ հույս ունենալով լսել տեղի ունեցող իրադարձությունների, հատուկ ռազմական գործողության, միջազգային իրավիճակի գնահատականը և նախագահի տեսլականը, թե ինչպես ենք մենք դրանք դիմագրավում և ինչպես ենք զարգանալու։ Սա, կարծում եմ, գլխավորն է, որին սպասում են բոլորը, և ամենագլխավորը՝ ինչի վրա այս կամ այն կերպ կկենտրոնանա նախագահը»,- նշել է Պեսկովը։
ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 21-ին ուղերձով հանդես կգա Դաշնային ժողովում։