Բայդենը ժամանել է Կիև․ տեսանյութ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կիև, այդ մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։
Երկու նախագահները հանդիպում են ունեցել Միխայլովի տաճարում։
Ավելի ուշ Սպիտակ տունը հաստատեց Բայդենի այցը Կիև և հայտարարություն տարածեց: Դրանում նոր սպառազինությունների մատակարարման խոստումներ են ներառված եւ պատժամիջոցների "անոնս", որոնք կսահմանվեն այս շաբաթ։
Ինչպես հաղորդում Է Reuters-ը, Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը կներառի 500 մլն դոլարի HIMARS հրթիռներ, զինամթերք, հակատանկային համակարգեր եւ 500 մլն դոլարի ռադարներ և ռադարներ: