Փետրվարի 21-23-ը Մեծ Բրիտանիայում դեսպան Ներսեսյանն աշխատանքային այցով եղել է Իռլանդիայում։ Այցի շրջանակներում դեսպանը հանդիպել է Իռլանդիայի խորհրդարանի Ստորին պալատի նախագահ Շոն Օ Ֆերգհեյլի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իռլանդիայի միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման շուրջ և ընդգծել միջխորհրդարանական տարբեր կառույցներում երկու երկրների նախաձեռնությունների փոխադարձ աջակցության կարևորությունը։

Դեսպան Ներսեսյանը նախագահին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող ծանր հումանիտար ճգնաժամը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Այս համատեքստում դեսպանն ընդգծել է միջազգային հանրության կողմից վճռական քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթեւեկության վերականգնմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իռլանդիա հարաբերությունների ներկա փուլին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարներին, այդ թվում՝ միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցության միջոցով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն