Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը ՆԱՏՕ-ի ենթադրությունն է. ՉԺՀ ԱԳՆ
Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը ՆԱՏՕ-ի ենթադրությունն է` հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
«Ինչպես բոլորս գիտենք, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները Ուկրաինայի համար զենքի ամենամեծ աղբյուրն են, բայց այժմ նրանք շարունակում են տեղեկություն տարածել այն մասին, որ Չինաստանը կարող է զենք մատակարարել Ռուսաստանին»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն անտեսում է ռուսական և ուկրաինական կողմերի անվտանգային շահերը: «Միջազգային հանրությունը հստակ տեսնում է, թե ինչ դեր է խաղացել ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամում»,- հավելել է Վան Վենբինը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած է Ռուսաստանի հասցեին Չինաստանի հնարավոր օգնության կապակցությամբ։