Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 44218-ի, հայտնում են բնական աղետների (AFAD) հետեւանքների վերացման վարչությունից։

Նշվում է, որ 7,7 բալ ուժգնությամբ առաջին երկրաշարժից հետո տեղի են ունեցել 9 136 հետցնցումներ։

Փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Մարաշ նահանգում։ Բնական աղետի հետևանքով ավերվել են մի քանի հազար տներ։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից լրջորեն տուժել է Սիրիան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն