Թուրքիայի Նիգդե նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Փետրվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 13.27-ին Թուրքիայի Նիգդե նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կառավարման և կանխարգելման վարչությունը (AFAD) հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բոր շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կմ խորության վրա։