Երկրաշարժերից հետո Թուրքիայում աճել են մաշկային հիվանդությունների հետ կապված բողոքները
Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների բնակիչներից, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժերից, սկսել են ակտիվորեն բողոքներ հնչել սթրեսի և մաշկային հիվանդությունների հետ կապված , հղում անելով Yeni Şafak թերթին՝ հայտնում է Ռիա Նովոստին։։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում մահացել է ավելի քան 44 հազար մարդ։
Երկրաշարժից հետո սթրեսի հետ կապված որոշ հիվանդությունների բողոքները սկսել են աճել։ Հատկապես հաճախ էկզեմա կարող է առաջանալ սթրեսի պատճառով։ Սթրեսի հետ կապված էկզեմայի այս տեսակը հայտնի է որպես մաշկի հիվանդություն, որն առաջանում է մաշկի վրա քորից: Սթրեսային էկզեման, որն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան տղամարդկանց մոտ, ժամանակի ընթացքում կարող է լուրջ հիվանդություն դառնալ:
Պարբերականը նշում է, որ սթրեսի պատճառով էկզեմայի առաջացումը հանգեցնում է ավելի մեծ սթրեսի։ «Առաջանում է արատավոր շրջան: Այդ պատճառով սթրեսից առաջացած էկզեմայի վաղ ախտորոշումն ու բուժումը չափազանց կարևոր է: Եթե էկզեման չբուժվի կամ բուժումը հետաձգվի, ապա կարող են բաց վերքեր առաջանալ: Սթրեսի հետ կապված էկզեմա վերացնելու համար նախ պետք է վերացնել սթրեսային գործոնները»,–գրել է թերթը։