Մոլդովայի ընդդիմությունը Քիշնևում բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով կառավարությանը փոխհատուցում վճարել բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման համար:

Ցույցերի մասնակիցները իշխանություններից պահանջել են նաև Մոլդովան չներքաշել Ուկրաինայում ռազմական հակամարտության մեջ։ Նրանց պաստառների վրա գրված է. «Մոլդովան առանց պատերազմի», «Ո՛չ զենքի համար ծախսերին» և այլն:

Քիշնևի ոստիկանությունն ավտոբուսներով փակել է կենտրոնական հրապարակի մուտքը, որպեսզի ցուցարարներին թույլ չտա այնտեղ մտնել: Ավելի վաղ Քիշնևի քաղաքապետարանն արգելել էր մինչև մարտի 2-ը հանրահավաքներ անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում արտասահմանյան պատվիրակության այցի պատճառով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն