Զախարովան հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն կիրականացնեն ՌԴ-ի հետ մշակված նախաձեռնությունները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։
«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակվել են կողմերի (Հայաստան և Ադրբեջան-խմբ․) և Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն»,-ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է նա:
Զախարովան կոպիտ է անվանել Հարավային Կովկասում իրավիճակ ներթափանցելու Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով, նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ արևմտյաններն էլ ավելի են ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։
Զախարովան հավելել է, որ այնտեղ, ուր ոտք է դրել հավաքական Արևմուտքը, իրավիճակն ավելի լավ չի դարձել: