Եվրամիությունը հույս է հայտնել, որ Չինաստանը զենք չի մատակարարի Ռուսաստանին
Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ Պեկինը զենք չի մատակարարի Մոսկվային՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
Նաբիլա Մասրալիի խոսքով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավարին հստակ ուղերձ է հղել՝ Չինաստանը չպետք է զենք վաճառի կամ տրամադրի Մոսկվային։
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Չինաստանը պետք է դրական դեր խաղա ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, այլ ոչ թե աջակցի այն կողմին, որին Բրյուսելը սխալ է համարում: Նրա խոսքով՝ Վան Յին հաստատել է, որ Չինաստանը կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարի: