Այսօր Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնին

Հաջիգաբուլում գրանցվել է 3,2 մագնիտուդով երկու նոր երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 10.40-ին Հաջիգաբուլի շրջանում, էպիկենտրոնը գտնվել է Շիրվան սեյսմիկ կայանից 18 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, իսկ օջախը՝ 22 կՄ խորությամբ։

Ստորգետնյա ցնցումները չեն զգացվել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն