Քաղաքական նպատակների համար դատական համակարգը ենթարկվում է ցնցումների. Սիրանուշ Սահակյան
Արդարադատության նախարարի և ԲԴԽ նախագահի համատեղ ջանքերով ստեղծվել է մի գործիք, որի տակ կարող է հայտնվել ցանկացած դատավոր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Մեկ զանգով հարուցվում է վարույթ, հետո էլ տեղի է ունենում միանձնյա որոշումների կայացում: Նրանք հանձնառել են կարճաժամկետ հեռանկարում ցաբնկացած գնով լուծել իրենց առջև դրված պատվերը»,-ասաց նա: