Այսօր՝ մարտի 10-ին, Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Ինչպես հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ։

Սեյսմոլոգների տվյալներով՝ ստոգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 590 հազար բնակչություն ունեցող Կեսարիա քաղաքից ութ կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը 5 կմ խորության վրա է եղել։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն