Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են սիրիական բանակի դիրքերին
Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են սիրիական բանակի դիրքերին։ Սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել Համա կենտրոնական նահանգի ռազմական դիրքերի վրա իսրայելական ՌՕՈւ-ի հարձակումը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Al Ekhbariya հեռուստաընկերությունը։
Վիրավորվել են երեք սիրիացի զինծառայողներ, արձանագրվել է նաև նյութական վնաս։
SANA գործակալությունը, հղում անելով աիրիական ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ հակառակորդը հարձակվել է նաև Տարտուսի մերձակայքում գտնվող մի քանի դիրքերի վրա:
«Իսրայելական ագրեսիվ ակցիան իրականացվել է հարևան Լիբանանի օդային տարածքից։ Մեր զենիթայինները կրակ են բացել թշնամու թիրախների ուղղությամբ և խոցել մի քանի հրթիռ»,-նշել են ռազմական աղբյուրները։