Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշում է իր ընտրվելու 10-ամյակը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) պապական աթոռին ընտրվել է ուղիղ 10 տարի առաջ։ Ավանդույթի համաձայն՝ նոր պոնտիֆիկոսի ընտրության մասին ազդարարվեց Սիքստինյան կապելլայի ծխնելույզից արձակվող սպիտակ ծխով, կարդինալների գաղտնի նիստում՝ կոնկլավում կայացված ընտրությունից հետո։
Ֆրանցիսկոսը դարձավ 266-րդ Պապը, առաջին ճիզվիտ Պապը, առաջին Ֆրանցիսկոսը։
Գործող Հռոմի պապի ընտրության օրը քաղաք-պետությունում պետական տոն է հայտարարված, սակայն տոնակատարություններ չեն նախատեսվում։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մարտի 13-ի առավոտյան նախատեսված է համատեղ պատարագ «Հռոմում գտնվող» կարդինալների հետ։