Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ կենսաթոշակային բարեփոխումների մերժման դեպքում երկրի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) ցրելու հնարավորությունը, հայտնում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։

BFM-ը, վկայակոչելով երկրի կառավարությունում իր աղբյուրը, հայտնում է, որ նախարարների կաբինետը կարող է դիմել Սահմանադրության այն դրույթին, որը թույլ է տալիս բարեփոխումը հաստատել առանց խորհրդարանում քվեարկության։

«Սակայն այժմ գործադիր իշխանությունը հույս ունի համոզել պատգամավորներին քվեարկել բարեփոխումների օգտին», - նշում է BFM-ը:

Մակրոնի առաջարկած բարեփոխումը նախատեսում է մինչև 2030 թվականը կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի։

Այս ամենը զանգվածային դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ֆրանսիայում, ինչի հետևանքով տեղի են ունենում բազմահազար հանրահավաքներ, գործադուլներ և այլն։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն