Թուրքիայի Բոլու քաղաքում՝ Ստամբուլից 250 կմ դեպի արևելք, հինգշաբթի մոտ 10 կիլոմետր խորության վրա 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ հայտնում են սեյսմոլոգները: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ըստ Քանդիլի աստղադիտարանի, երկրաշարժին հաջորդել է մոտ 2 մագնիտուդով առնվազն երկու հետցնցում: Ավերածությունների կամ զոհերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն