Չինական ձեռնարկությունները առնվազն հազար հրացան, ինչպես նաեջ տարատեսակ հանդերձանք եւ սարքավորումներ են մատակարարել Ռուսաստան, որոնք կարող են օգտագործվել ռազմական գործողությունների ժամանակ, հինգշաբթի մարտի 16-ին, գրում է Politico ամերիկյան հրատարակությունը։

Հրատարակությունը գրում է, որ մաքսային տվյալների հարթակի՝ Import Genius-ի տեղեկատվության վերլուծության համաձայն, մատակարարող ձեռնարկություններից առնվազն մեկը կապված է եղել չինական պետության հետ:

Հրապարակման մեջ նշվում է, որ Չինաստանում պետական պաշտպանական կապալառուներից մեկը՝ China North Industries Group Corporation Limited-ը, 2022 թվականին ռուսական «Տեխկրիմ»  ընկերությանը ուղարկել է ամերիկյան M16-ից կրկնօրինակված CQ-A գրոհային հրացաններ։ Փաստաթղթերի համաձայն՝ այդ ապրանքները անցկացվել են որպես «քաղաքացիական որսորդական հրացաններ»։

Հրապարակման մեջ նշվում է, որ թեեւ դեռ չկան ապացույցներ, որ հրացանները կիրառվել են Ուկրաինայում ռուսական ուժերի կողմից, սակայն այնտեղ արդեն նկատվել են Da-Jiang Innovations Science & Technology Co ընկերության DJI ապրանքանիշի չինական անօդաչուները, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում են ներառված։

Բացի այն, ինչ կարող էր ստանալ ՌԴ-ն, եղել են նաեւ այս ընկերության կողմից արտադրվող անօդաչու թռչող սարքերի մասեր. պահեստամասերի 12 խմբաքանակ, այդ թվում՝ մարտկոցներ եւ տեսախցիկներ, որոնք ՌԴ են հասել ԱՄԷ-ի միջոցով։ Նաեւ չինական զրահաբաճկոններ․ ավելի քան 12 տոննա բեռը Չինաստանից Թուրքիայով Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել 2022 թվականի վերջին, գրում է Politico-ն։

Սա առաջին ապացույցն է, որ Չինաստանը Ռուսաստանի Դաշնություն է մատակարարում հրացաններ եւ զրահաբաճկոններ, ինչպես նաեւ շարունակում է անօդաչու սարքեր եւ դրանց համար պահեստամասեր մատակարարել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն