Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է IRNA գործակալությունը։

Ամիր Աբդոլլահյանը հարևանների և տարածաշրջանային երկրների դրական փոխգործակցությունը համարել է տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացման հիմք:

Չավուշօղլուն, իր հերթին, ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համաձայնությունը՝ վստահություն հայտնելով, որ այդ քայլը կբերի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը։

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանի երկրների հարաբերությունների զարգացման գործընթացը և իրանա-ադրբեջանական հարաբերությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն