Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը, երկուշաբթի ասել է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։

«Փետրվարի 6-ի երկրաշարժերի զոհ է դարձել 50.096 մարդ, տուժել են 107.204-ը»,- ասել է Սեզերը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր տեղի ունեցան։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։

Ըստ վերջին տեղեկության՝ հետցնցումներն աղետի գոտում շարունակվում են, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել Քահրամանմարաշում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն