«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի Snap երգը հեռարձակվել է ավելի քան մեկ միլիարդ անգամ՝ թվային հարթակներում և ռադիոկայաններում:

Երգը պլատինե կարգավիճակ է ստացել 11 երկրում։

Չնայած Լինը մրցույթում գրավել է 20-րդ տեղը, Snap-ը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգից մեկն է դարձել: «Եվրատեսիլից» հետո երգը մեծ տարածում է գտել Տիկտոկում, այնուհետև Spotify-ում։



Snap երգը 2022-ի դեկտեմբերին ընդգրկվել էր «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում ամենաշատ դիտված հոլովակների թվում։

Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն