Տեղ–Կոռնիձոր–Ադրբեջանի սահման՝ նոր կառուցվող կամուրջ․ Լաչինին այլընտրանք կառուցվող նոր ճանապարհի երթուղին է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում «Ճանապարհային  դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը տեղեկացնում է, որ  ճանապարհի ընդհանուր երկարությունը շուրջ 11․8կմ է։ «Նոր ճանապարհը Լաչինի միջանցքի հետ կապ չունի»,– հստակեցնում է Ավետիսյանը։ Այն ամբողջությամբ կառուցվում է ՀՀ տարածքում։ Ճանապարհի կառուցման մրցույթը հայտարարվել է 3 լոտով։ Այս պահին շինարարությունն իրականացնում է երեք կազմակերպություն։ Շինարարական երեք կազմակերպությունների հետ 9 մլրդ դրամի պայմանագիր է կնքվել։

«Ճանապարհային  դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը հստակեցնում է, որ առաջին 4 կմ ճանապարահատվածի վրա է աշխատում է մեկ կազմակերպություն, 4 –9 կմ վրա՝ երկրորդը, երրորդ կազմակերպությունն էլ աշխատում է 9–11 կմ վրա։ Շինարարությունն իրականացնում են «Ճանապարհ», «Քարավան», «Ա․Ա․Բ» կազմակերպությունները։ 

Այս պահին գումարի փոփոխություն չկա, իսկ եթե լինի էլ, ապա Ավետիսյանի խոսքով, գումար են  խնայելու։  Ճանապարհի ընդհանուր 11․8 կմ երկարությունից շուրջ 10․8կմ ասֆալտապատ է, 9 կմ–ից ավելի հատվածում կատարվել է  երկշերտ ասֆալտապատում։ Հիմնադրամի գործադիր տնօրենը կարծում է, որ ասֆալտապատման  երրորդ շերտը կտեղադրվի արդեն ապրիլի վերջերից։



Հնարավոր է  արդյո՞ք երթևեկել այս պահին

Գոռ Ավետիյանի խոսքով՝ միանշանակ հնարավոր է այս հատվածով կազմակերպել երթևեկությունը։ «Այս պահին մենք ունենք  շուրջ 700 գծամետր երկարությամբ գրունտային ճանապարհ, որի վրա տեղադրվել է ենթահիմքն ու հիմքը, ամբողջությամբ պատրաստ է ասֆալտապատման։

Կարծում եմ՝ առաջիկա օրերին այդ հատվածն էլ կասֆալտապատվի և մինչև ամսի 1–ը մենք ամբողջությամբ կունենանք ասֆալտապատ ճանապարհ։ Իսկ եթե ոչ՝ բոլոր տեսակի մեքենաների համար կլինի երթևեկելի ճանապարհ»,– ասում է Ավետիյանը։

Հնարավոր է արդյո՞ք և՛ շինարարություն իրականացնել, և՛ երթևեկել

Գոռ Ավետիսյանը մանրամասնում է՝  երթևկելի մասի վրա պետք է իրականացվի  միայն երրորդ շերտ ասֆալտապատումը, որը խոչընդոտ չի լինի երթևեկության համար։ Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի՝ այս պահի դրությամբ մնում է ջրահեռացման կոնստուկցիաների տեղադրումը։ Հսկայածավալ աշխատանքներ են կատարվում՝ ասում է ու նշում, որ երրորդ կարգի ճանապարհ է լինելու։ Պետք է իրականացնեն նաև ճանապարհային անվտանգության հետ կապված նշանների կահավորումը, տեղադրեն անվտանգության էլեմենտները։ Այդ աշխատանքները կավարատվեն մոտ 25 օրվա ընթացքում։ Իսկ մնացած ասֆալատպատման աշխատանքներն՝ ըստ Գոռ Ավետիսյանի, արագ կկազմակերպվեն»։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն