«Ինչպես խոստացել էի` այս տեսանյութում կարող եք գտնել 3 հարցերի վերաբերյալ իմ պատասխանները»,- ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա վստահություն է հայտնել, որ ունենալու ենք ուժեղ ու անկախ պետություն՝ չնայած դա չհանդուրժող հարևաններին:

«Միակ պատասխանը՝ պետք է լինել ուժեղ, մեր հարևանը պետք է զգա, որ բոլորը պատրաստ են մինչև վերջ գնալու, որ մենք ունենանք մեր անկախությունը: Արցախը բոլորի հարցն է, ոչ միայն արցախցիների»:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն