Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 40-ի
Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո բուժօգնության է դիմել 40 մարդ, այդ թվում՝ երեք անչափահաս՝ հայտնել են Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում 25 մարդ, նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր՝ հավելել են նախարարությունում:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, որին զոհ է դարձել ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Պայթյունի գործով կասկածվում է ոմն Դարյա Տրեպովան, որին արդեն ձերբակալել են։ Նա այդ օրը լրագրողին գիպսե արձանիկ է նվիրել: Նախնական տվյալներով՝ այնտեղ կարող էր տեղադրված լինել ինքնաշեն պայթուցիկ սարք: