Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայում և Լիբանանում
Իսրայելական տանկերն ու ինքնաթիռները հարված են հասցրել Գազայի հատվածի սահմանին` ՀԱՄԱՍ շարժման ռազմական դիրքերի ուղղությամբ:
«Այսօր առավոտյան, Գազայի հատվածից Իսրայելի շարունակական հրթիռային հարվածներից հետո, տանկերն ու ինքնաթիռները հարվածներ են հասցրել ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության մարտական դիրքերի ուղղությամբ` Գազայի հատվածի սահմանային մասում»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ` գիշերը, Իսրայելի բանակը արդեն իսկ հարձակման էր ենթարկել ՀԱՄԱՍ-ի նշանակետերը` Գազայի հատվածի տարածքում` հարվածելով մի քանի թունելների և զենքի արտադրության օբյեկտների։
Շարժումը, սակայն, իրավիճակի սրման պատասխանատվությունը գցել է Թել-Ավիվի վրա և ժողովրդին կոչ արել միավորվել` «օկուպանտների դեմ պայքարում»:
ՀԱՄԱՍ -ին ենթարկվող Alray գործակալությունն, իր հերթին, հաղորդել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով զգալի վնաս է հասցվել բնակելի տներին և մոտակայքում գտնվող հիվանդանոցին: Վնասի չափը և այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իսրայելի բանակը, Գազայի հատվածից բացի, հարձակում է իրականացրել նաև Լիբանանի վրա: