«Եվրատեսիլ 2023» երգի միջային մրցույթը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կրկին հրապարակել է Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգը՝ առաջարկելով հետևորդներին ևս մեկ անգամ լսել «Future Lover» երգը։

Երգի յութուբյան ալիքում արդեն ավելի քան 4 մլն դիտում է հավաքել։

Ըստ BBC-ի կանխատեսումների՝ երգը հավակնում է ընդգրկվել լավագույն տասնյակում։

Բրյունետի «Future lover» երգի հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը:



««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգը նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին՝ ապագա սիրեցյալին, որը կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- պրեմիերայի ժամանակ անկեղծացել է Բրյունետը:

«Եվրատեսիլի» կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Լիվերպուլում՝ մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն