Ռուս մասնագետները մշակել են «Կորշուն» տեսակի անօդաչու թռչող սարք։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նշվում է, որ այն թռիչքային դիրքի կարող է բերվել ընդամենը երկու րոպեում։ Այն բավական անաղմուկ է թռչում և վայրէջք կատարում, ինչն ապահովում է սարքի անվտանգությունը։

ԱԹՍ-ի թևերի բացվածքը 2,1 մետր է, երկարությունը՝ 1,2 մետր։ «Կորշուն»-ը նախատեսված է հետախուզության, ինչպես նաև նռնակի բեկորները հավաքելու համար։ Ռուս մասնագետները նշում են, որ պլանավորում են ԱԹՍ-ն փորձարկել Ուկրաինային հատուկ ռազմական օպերացիայի գոտում։ «Կորշուն»-ում կիրառվել են տարբեր ԱԹՍ-ների,ինչպես նաև ինքնաթիռների տեխնիկական լուծումներ, ինչի շնորհիվ այն թռչում և վայրէջք է կատարում ուղղահայաց ուղղությամբ, ինչպես նաև բավական երկար կարող է թռչել։

Ըստ մասնագետների, «Կորշուն»-ի արագությունը կազմում է 70 կմ/ժ, թռիչքի առավելագույն հեռավորությունը 170 կմ է, առավելագույն բարձրությունը ծովի մակերևույթից` 3 կմ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն