Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀԲ առաքելությանը
Առողջության համապարփակ ապահովագրության շուրջ Համաշխարհային բանկի հետ գործակցությունը դինամիկ զարգանում է:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀԲ առաքելությանը:
Նախարարը նշել է, որ ԱՆ թիմի կողմից սահմանվել են բարեփոխումների ֆինանսական հատկացումների հետ կապված ցուցիչներ, ինչը նշանակում է, որ ֆինանսական ռեսուրսներն ուղղվելու են կոնկրետ բարեփոխումների համար, որոնց իրագործումը կգնահատվի իրատեսական և չափելի ցուցիչներով: Դրանց շուրջ քննարկումներ են նախատեսված նաև Համաշխարհային բանկի փորձագետների և շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ:
Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար Ադանա Չուկվուման կարևորել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումները և հանրային հաղորդակցության կազմակերպումը: