Ծանրամարտի ԵԱ․ այսօր մրցահարթակ դուրս կգա Անուշ Արշակյանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է առաջնության այսօրվա ծրագիրը։
Այսօր 64 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Անուշ Արշակյանը։
«Նորանոր մեդալներն առջևում են»,- գրել է Հարությունյանը։
Նախօրեին Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը նվաճեց ոսկե մեդալ։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 145 կգ, իսկ հրում վարժությունում՝ 175 կգ։ 320 կգ արդյունքով նա գրավեց 1-րդ տեղը և նվաճեց ոսկե մեդալ։