Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը. ՄԱԿ
Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կհասնի 1,4286 միլիարդի` գերազանցելով Չինաստանի 1,4257 միլիարդ բնակչությունը, ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի չորեքշաբթի հրապարակված զեկույցում։
Զեկույցում ներկայացված են տվյալներ բնակչության դինամիկայի մասին մինչև 2023 թվականի կեսերը։
«Նշել օրը, երբ Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչությանը, հնարավոր չէ, քանի որ ճշգրիտ ամսաթիվը չի կարող հայտնի լինել»,- զեկույցում տեղ գտած տվյալները ՏԱՍՍ-ին մեկնաբանել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Էդի Ռայթը։
Նախօրեին մի շարք ռեսուրսներ, մասնավորապես, World Population Prospects-ը և Market Watch-ը հայտնել են, որ Հնդկաստանի բնակչությունն արդեն գերազանցել է Չինաստանին։ Այս եզրակացությունները հիմնված են 2022 թվականի վերջի բնակչության դինամիկայի վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալների վրա հիմնված հաշվարկների վրա։ ՄԱԿ-ի մեթոդաբանությունը, սակայն, չի ենթադրում կոնկրետ օրվա սահմանում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որպես կանոն, նշում է փոփոխությունների քանակի միտումները առնվազն մի քանի ամիսների կտրվածքով: Բացառություն սովորաբար կազմում են այն ամսաթվերը, երբ Երկրի բնակչությունն ավելանում է մեկ միլիարդ մարդով։