Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչութան դիմաց՝ «Նովելլա Հոլլ»-ի մոտ բախվել են BMW 320 մակնիշի, Hyundai մակնիշի, Opel Vectra մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է, իսկ  5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվ են գործել նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը,  տեղում առաջին  բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանի, Երևան ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:  Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն