Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեն և Զաքիր Հասանովը ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մասին նորացված միջկառավարական համաձայնագիր:

Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցի շրջանակում: Երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության ոլորտի մարտահրավերները, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և եռակողմ հարաբերությունները:

Բուրչուլաձեն Հասանովին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցելու Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն