Ադրբեջանցի զինվորականները Կութ գյուղի սահմանային հատվածում մի քանի կրակոց են արձակել. ՊՆ
Ադրբեջանցի զինվորականները Կութ գյուղի սահմանային հատվածում մի քանի կրակոց են օդ արձակել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Իրավիճակն այս պահին հանգիստ է»,-նշեցին նախարարությունից։
Նախարարությունը տեղեկացրեց նաև, որ Սև լճի տարածքում ևս իրավիճակը հանգիստ է։