ՀՀ մշտական բնակչության թիվը` 2 928 914 մարդ. ամփոփվել են 2022 թ. մարդահամարի նախնական արդյունքները
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տեղեկություններ` ՀՀ 2022 թ. մարդահամարի նախնական արդյունքների մասին:
ՀՀ 2022 թ. մարդահամարն իրականացվել է ՀՀ բնակչության պետռեգիստրի տվյալների հիման վրա, որին հատուկ ծրագրային ապահովման միջոցով համակցվել են ՍԷԿՏ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի, ինչպես նաև 25 տոկոս ընտրված հասցեներում բնակվող տնային տնտեսություններից մարդահամարի ծրագրով հավաքված տվյալները:
Արձանագրվել են նաև ՀՀ-ում ժամանակավոր` մինչև 12 ամիս ժամկետով, և մշտապես` 12 ամսից ավել ժամկետով, բնակվող օտարերկրացիների վերաբերյալ տվյալները:
Հաշվառվել են ՀՀ -ում գտնվող (մշտապես և ժամանակավոր), բոլոր անձինք` ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահի դրությամբ բացակայողները` անկախ բացակայության ժամկետից:
Մարդահամարի տվյալների առաջին ստուգաճշտման ամփոփումներով ստացվել են ՀՀ առկա և մշտական բնակչության թվաքանակների նախնական ցուցանիշները: