Էր Ռիադում Իրանի դեսպանությունը, ինչպես նաեւ գլխավոր հյուպատոսությունն ու Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչությունը Ջիդայում վերականգնել են աշխատանքը, շաբաթ օրը IRIB գործակալությանը տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Իրանի Իսլամական Հանրապետության երեք ներկայացուցչություն՝ դեսպանությունն Էր Ռիադում, գլխավոր հյուպատոսությունը եւ Ջիդայում Իրանի ներկայացուցչությունը Իսլամական համագործակցության կազմակերպությունում սկսել են աշխատել սովորական ռեժիմով»,- Քանաանիի խոսքերը մեջբերել է IRIB գործակալությունը։

Քանաանին նշել է, որ սա ներկայացուցչությունների  աշխատանքի վերականգնման առաջին փուլն է, եւ հույս է հայտնել, որ նրանք լրիվ ծավալով կսկսեն աշխատել նշված ժամկետում։

Մարտի սկզբին Թեհրանը եւ Էր Ռիադը Չինաստանի միջնորդությամբ պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները եւ դեսպանությունների աշխատանքը երկու ամսվա ընթացքում։  Պայմանավորվածությունը, որը, մասնավորապես, նախատեսում է ավիահաղորդակցությունների, պաշտոնական այցերի եւ համագործակցության վերականգնում անվտանգության ոլորտում, իրենց ստորագրությամբ հավաստել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլին տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն