ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը պատասխանել է ֆրանսիական Le Monde թերթի հոդվածի մասին հարցին, որն առնչվել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հանդեպ ԱՄՆ-ի բացասական վերաբերմունքին։

Պատելը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմ է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։

«Ակնհայտ է, որ դա կոլեկտիվ որոշում է լինելու, եւ այն պետք է ընդունի ամբողջ դաշինքը»,- Պատելի խոսքերը մեջբերվել են պետդեպարտամենտի կայքում։

Ընթացիկ պահին ԱՄՆ-ը կենտրոնացած է Ուկրաինային օգնություն տրամադրելու վրա, ավելացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն