ՀՀ բնակչության 55 տոկոսը վախ ունի ապագայի հանդեպ. սոցհարցում
Նախօրեին հրապարակվեցին ամերիկյան հեղինակավոր Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնք վերաբերում են այս տարվա մարտին: Ի թիվս այլ հարցերի ՀՀ քաղաքացիները պատասխանել են ՀՀ ապագային վերաբող հարցին և մարդկանց տրամադրվածությանը:
Ստորև ներկայացնում ենք այդ հարցերի տվյալները:
Ըստ Ձեզ, ի՞նչ տրամադրություն է գերակշռում հայ բնակչության մեծամասնության շրջանում։
Հավատ, որ ապագան հաստատ ավելի լավը կլինի 18%(2021` 26%)
Հույս, որ ապագան որոշ չափով ավելի լավը կլինի 26%(2021՝ 26%)
Անապահովության զգացում, անհանգստություն, վախ ապագայի համար 35%(2021՝ 29%)
Լիակատար հիասթափություն, հավատի բացակայություն ցանկացած բարելավման հանդեպ 20% (2021՝17%)