Կրասնոդարի նավթավերամշակման գործարանի ամբարում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների պատճառով
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի ամբարում հրդեհ է բռնկվել: Իրավապահ մարմիններից հայտնում են, որ հրդեհի պատճառ են դարձել ԱԹՍ-ները։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետի խոսքով՝ տեղում աշխատում են ԱԻՆ ծառայությունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, ավանի բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Գիշերը ևս մեկ ԱԹՍ է ընկել Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանում: Ըստ Ռոստովի նահանգապետի՝ ԱԹՍ-ն բախվել է գործարանի տարածքում նոր կառուցվող կառույցներին, որից հետո պայթել է: Բռնկված հրդեհը մարվել է: