Ուկրաինան շարունակում է անօդաչուներով հարձակումները սահմանային ռուսական բնակավայրերի վրա
Անօդաչու թռչող սարքի նոր հարձակում է գրանցվել Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի վրա՝ երկրորդ դեպքը մի քանի օրվա ընթացքում, գրում է Interfax-ը:
Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ՝ մայիսի 5-ի առավոտյան։ Ըստ գործակալության՝ դրոնը հայտնվել է կոմպրեսորային կայանում, հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։
Իլսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ էր բռնկվել նաև այս շաբաթվա սկզբին: Ենթադրաբար, երեք անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում նավթամթերքով մեկ բաք ավերվել էր, մյուսում հրդեհ էր բռնկվել։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացնել նաև Բրյանսկի շրջանի Ազարովկա գյուղի վրա։
Ըստ լրատվականի՝ անօդաչու սարքերը չորս անգամ փորձել են պայթուցիկներ նետել ռուսական այս գյուղի տների ուղղությամբ։ Չի նշվում, թե քանի անօդաչու է մասնակցել ձախողված հարձակմանը, ինչի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։