Խնձորեսկի հատիկաընդեղենի գործարանում մշակվելու, տեսակավորվելու և փաթեթավորվելու է տեղական արտադրանքը
Խնձորեսկի հատիկաընդեղենի գործարանի կառուցման աշխատանքները ավարտական փուլում են, դեպի գործարան նոր ջրագիծ է անցկացվում:
ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել անհրաժեշտ նյութերը, գործարանի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ը:
Գործարանում մշակվելու, տեսակավորվելու և փաթեթավորվելու է տեղական արտադրանքը: