Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Կիրիհան շրջանում տեղական ժամանակով 11:36-ին։ Հաղորդվում է նաև, որ ցնցումների օջախը գտնվել է 7,88 կմ խորության վրա։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավային և կենտրոնական շրջաններում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տեղի են ունեցել ավերածություններ, զոհվել է առնվազն 50 132 մարդ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն