Հանրային հեռուստաընկերության լրատվության հանդեպ վստահությունն աճել է. ՄՀԻ
Հետաքրքիր ուսումնասիրություն է հրապարակել Միջազգային հանրապետական ինստիտուտը: Ըստ Հայաստանում անցկացված հարցումների, հասարակությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկրի համար սպառնալիք է համարում նաև Ռուսաստանին: Մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ զգացմունքները բավականին խառն են՝ հարցվածները Ռուսաստանը համարում են մեր գլխավոր տնտեսական գործընկերը, բայց՝ զուգահեռ, նաև տնտեսության սպառնալիքներից մեկը:
Վերլուծաբանները կարծում են՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառը Մոսկվայի հասցեական գնահատականների բացակայությունն է ադրբեջանական ամենաթողությանը: Իսկ ահա Իրանին վստահող մեր համաքաղաքացիների թիվն աճել է՝ ճիշտ հակառակ պատճառով. Թեհրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանն ու բազմիցս քննադատել է Հայաստանի նկատմամբ Բաքվի քաղաքականությունը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում։