ՀՀ մշտական բնակչությունը 2022 թ. հոկտեմբերի դրությամբ 2 միլիոն 928 հազար 914 մարդ է
Հայաստանը ժողովրդագրական լրջագույն խնդիր ունի. նախորդ տարի անցկացված մարդահամարը պարզել է՝ 11 տարում մշտական բնակչությունը ոչ միայն չի ավելացել, այլև մոտ 90 հազարով պակասել է: Իհարկե հայրենիքում մնալ-չմնալու որոշիչ գործոններից մեկն անվտանգությունն է, բայց միաժամանակ անվտանգությունն էլ կախված է բնակչության թվից: Այս առումով տարիները Հայաստանի օգտին չեն աշխատել:
Արտագաղթից հետո, բնակչության նվազման մյուս պատճառը ծնելիության ցածր ցուցանիշն է: Այդ ամենի հետևանքով, մեր բնակչության արդեն շուրջ 15 տոկոսը կենսաթոշակային տարիքի է, իսկ ազգը համարվում է ծերացող անգամ 7 տոկոս 63-ից բարձր քաղաքացիներ ունենալու դեպքում:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի տեսանյութում։