Թուրքական Կոնիա քաղաքի բնակիչները երկրաշարժից հետո խուճապահար փողոց են դուրս եկել
Չորեքշաբթի առավոտյան տարածաշրջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Թուրքիայում Կոնիայի բնակիչները խուճապահար դուրս են եկել փողոց, ոմանք ստացել են բժշկական օգնություն, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակի (AFAD) տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 02.14-ին Կուլուի շրջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է 7,86 կմ խորության վրա։
«Չնայած երկրաշարժը զգացվել է նաև մոտակա շրջաններում, սակայն հայտնի է դարձել, որ նախնական տվյալներով զոհեր, վիրավորներ և շենքերի փլուզումներ չկան։ Որոշ քաղաքացիներ խուճապահար դուրս են եկել փողոց։ Բնակիչներից մեկը խուճապի պատճառով ուշագնաց է եղել, և նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել»,–գրել է թուրքական Yeni Şafak թերթը։