Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմը, վերականգնում ավիաչվերթը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվում է վիզային ռեժիմը։
Այսուհետ 90 օրով Ռուսաստան այցելելու համար Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք չեն ունենա։
Պուտինը նաև չեղարկել է Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականի ամռանը։