Մայիսի 9-ից մինչև հիմա Գազայի հատվածից պաղեստինյան զինյալները 866 հրթիռ են արձակել հրեական պետության տարածքի ուղղությամբ, որոնցից 260-ը որսացել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը։ Իսրայելի բանակն էլ իր հերթին Գազայի հատվածում խոցել է 215 թիրախ։ Այդ մասին ուրբաթ հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։

Նշվել է, որ մայիսի 12-ի գիշերն իսրայելցի զինվորականները շարունակել են գրոհել պաղեստինյան անկլավում գտնվող «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական հենակետերի և հրթիռահրետանային կայանների վրա։ Մայիսի 9-ից Իսրայելի զինուժն իրականացնում է «Վահան» գործողությունը՝ հարվածելով «Իսլամական ջիհադի» ռազմական օբյեկտներին: Այն սկսվել է՝ ի պատասխան մեկ շաբաթ առաջ հրեական պետության զանգվածային հրթիռակոծման:

Մայիսի 2-ին Գազայի հատվածից արմատականները մեկ օրում հարյուրից ավելի հրթիռներ և ականանետներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն