«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ իր Tattoo երգով: Նա հավաքեց 583 միավոր։ Երկրորդ տեղու Ֆինլանդիան է 526 միավորով, երրորդ տեղում Իսրայելը՝ 362 միավորով։ Սա Լորինի արդեն երկրորդ հաղթանակն է։ Առաջին անգամ նա մրցույթում հաղթող է ճանաչվել 2012 թվականին՝ Euphoria երգով։



Հայաստանի պատվիրակ Բրյունետը փայլուն ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իր Future lover երգը․ նա հավաքել է 122 միավոր՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։

Future lover երգի տեսահոլովակը ամենադիտվածներից է երգի մրցույթի յութուբի էջում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն