Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը մայիսի 19-ին կիրականացնի Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը՝ հայտնել են ընկերության զանգերի կենտրոնից։

«Մոսկվա-Թբիլիսի չվերթը տեղի կունենա մայիսի 19-ին՝ ժամը 08:50-ին: Դեպի Թբիլիսի չվերթները կիրականացվեն ամեն օր»,- նշել են ավիաընկերությունից: «Ազիմուտը» Վրաստանի իշխանություններից թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել մայիսի 15-ին:

Georgian Airways ավիաընկերությունն իր հերթին Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության թույլտվություն է ստացել: Ինքնաթիռները դեպի Մոսկվա թռիչքներ կիրականացնեն շաբաթական 7 անգամ՝ սկսած մայիսի 20-ից:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը, չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։ Նրանք այսուհետ կկարողանան Ռուսաստանում մնալ մինչև 90 օր՝ առանց վիզայի ձևակերպման։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն