Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն:
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել և ծանոթացել նորաբաց կենտրոնի կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին, ընդհանուր շենքային պայմաններին և արդիական ու ժամանակակից ստանդարտներին համահունչ բժշկական սպասարկմանը:
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը ամբողջությամբ կառուցվել է մասնավոր նախաձեռնությամբ՝ Հայաստանի և արտասահմանի մեր հայրենակիցների և օտարերկրյա ներդրողների աջակցությամբ:
Կենտրոնը հնարավորություն ունի առողջապահական ծառայություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության շուրջ 65 տոկոսին, հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և համապատասխանում է առողջապահական ծառայությունների մատուցման միջազգային ամենաբարձր ստանդարտներին: